Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը պարզում է Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ավտովթարի մանրամասները
ՀասարակությունՌոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է տեղական իշխանությունների հետ՝ ՌԴ-ում Հայաստանի քաղաքացիների կյանք խլած ավտովթարի մանրամասները պարզելու համար: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Նորություններ ի հայտ գալու դեպքում կտեղեկացնենք»,-նշում է Բալայանը: