Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան


Կոտայքի մարզպետն անցնող տարին արդյունավետ է որակել

Հասարակություն

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ամփոփելով անցնող տարին, ընդգծել է, որ արդյունավետորեն կյանքի են կոչվել մարզի զարգացման 2015-2018 թվականների ծրագրով նախատեսված տարեկան միջոցառումները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահի ու կառավարության հանձնարարությամբ  իրականացված բազմաթիվ գերակա նախաձեռնությունների շնորհիվ մարզային տարբեր բնագավառներում ու ենթակառուցվածքներում գրանցվել են նկատելի դրական զարգացումներ: 

Անցնող տարվա ընթացքում մարզի ղեկավարի՝ համայնքային  այցելությունների և բնակիչների հետ պարբերական շփումների ընթացքում հանգամանորեն դիտարկվել են մարզի համայնքների հիմնախնդիրներն ու վերջիններիս լուծման հնարավորությունները:

Մարզի համայնքներում առանցքային կարևորություն ունեցող բազմաթիվ հիմնախնդիրներ իրենց լուծումներ են ստացել ՀՀ Կառավարության կողմից տրամադրված V1 հրատապ ծրագրերի  շրջանակներում, որի արդյունքում կատարվել են առողջապահական և կրթական օբյեկտների վերանորոգման, ճանապարհների ասֆալտապատման, համայնքներում ջրամատակարարման համակարգերի կառուցման և համայնքային կենտրոնի հիմնանորոգման աշխատանքներ:

Ընդհանուր առմամբ` 2015 թվականի ընթացքում մարզպետարանի պատվիրատվությամբ վերանորոգվել են 2 առողջապահական և  8 կրթական հաստատություններ, 8 համայնքներում  կատարվել են  ասֆալտապատման և 3 համայնքներում՝ ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքներ:

Կոտայքի մարզպետն իր խոսքում նշել է, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից 2015 թվականին «Ասիական զարգացման» բանկի վարկի միջոցներով նախատեսված է մարզի՝ Հրազդան, Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր, Սոլակ, Քաղսի և Ակունք  համայնքների ջրամատակարարման  համակարգերում իրականացվել են զգալի աշխատանքներ:

Ընթացքի մեջ է Հրազդան քաղաքում մարզային նշանակության  կոշտ կենցաղային թափոնների  աղբավայրի կառուցման  ծրագիրը: Մարզպետի կողմից հրապարակված տվյալների համաձայն` 2015 թվականին մարզի  մի շարք համայնքներում տեղական միջոցներով իրականացվել են տարբեր ենթակառուցվածքների բարելավման ծրագրեր:

Խոսելով ճանապարհաշինության բնագավառում կատարված աշխատանքների մասին՝ Կարապետ Գուլոյանը նշել է, որ 2015 թվականի ՀՀ պետական միջոցների հաշվին 193,7 միլիոն դրամ ընդհանուր գումարով հիմնանորոգվել է Մրգաշեն-Նոր Արտամետ մարզային նշանակության ավտոճանապարհի 3.05 կմ հատվածը:

Համաշխարհային բանկի միջոցներով` ընթացիկ տարում հիմնանորոգվել են Հ5-Կարենիս-Չարենցավան ճանապարհահատվածը` (5.3կմ) և Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 12 կմ հատվածը:

Մարզային տնտեսական ցուցանիշներում հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մարզի հանքագործական արդյունաբերության ոլորտում գրանցվել է աճ  624 միլիոն դրամի չափով  կամ  թողարկվել է 2.4 միլիարդ դրամի արտադրանք:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Կոտայքի մարզպետը կարևորել է մարզի գյուղատնտեսության բնագավառի գործունեությունը և անդրադարձել այս ոլորտի մի շարք ցուցանիշների ևս:

2015 թվականին կատարվել է 18 հազար 020 հա գյուղատնտեսական մշակաբույսերի ցանք (աշնանացան` 6 հազար 144 հա, գարնանացան` 11 հազար 876 հա) կամ օգտագործվել է վարելահողերի 47.7 տոկոս` նախորդ տարվա 45.1 տոկոսի դիմաց: Նախորդ տարվա համեմատ ընդհանուր ցանքատարածությունները ավելացել են 959  հեկտարով:

Մարզում ակտիվորեն իրականացվում են առկա ջերմոցային տնտեսությունների ընդլայնման և նոր տնտեսություններ հիմնելու ծրագրեր, որոնք նպաստում են ինտենսիվ գյուղատնտեսության զարգացմանն ու նկատելի առաջընթացին: Մարզի ղեկավարը խոսել է նաև կրթական և առողջապահական բնագավառների գործունեության մասին:

Մարզպետարանի ենթակայությամբ  գործում են 91 կրթական հաստատություններ, որոնցից 59-ը` միջնակարգ հանրակրթական, 31-ը` հիմնական հանրակրթական, 1-ը` հատուկ (օժանդակ), ինչպես նաև՝ ՀՀ Կրթության և գիտության նախարարության ենակայության 11 ավագ դպրոցներ, 2 կրթահամալաիրներ, 6 պետական քոլեջներ, 5 արհեստագործական ուսումնարաններ:  

2015-2016 ուսումնական տարում մարզային ենթակայության ուսումնական հաստատություններում սովորում են 30 հազար 345 աշակերտներ, իսկ ՀՀ ԿԳ նախարարության ենթակայությամբ ուսումնական հաստատություններում՝ 4 հազար 483 աշակերտներ:  Ընդամենը մարզի դպրոցներում սովորում են 34 հազար 828 աշակերտներ: Առաջին դասարան են հաճախում 3 հազար 998 աշակերտ: Մարզի  պետական  հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատում են  2 հազար 845 ուսուցիչներ:

Մարզում գործում են  4 բժշկական կենտրոններ, 26 առողջության առաջնային  պահպանման հաստատություններ: Առողջապահական համակարգում աշխատողների թիվը 2015 թվականի տարեվերջին կազմել  է 1660: Մարզի առողջապահության համակարգի հիվանդանոցային ծառայության մահճակալային ֆոնդը 258 է:

Մարզում անցնող տարվա ընթացքում իրականացվել են մշակութային, մարզական ու սոցիալական համակողմանի ծրագրեր՝ այս ասպարեզներում ևս գրանցելով դրական ցուցանիշներ:

Պատասխանելով լրագրողների կողմից տրվող տարբեր հարցերին` Կոտայքի մարզպետ Գուլոյանն անդրադարձել է նաև 2016 թվականի համար նախատեսված որոշակի գործընթացների և փաստել, որ արդեն իսկ մշակվել  են մարզային տարբեր ոլորտների շարունակական զարգացումն ապահովող հստակ ծրագրեր, որոնց իրականացման պարագայում նախատեսվում են ինչպես նոր աշխատատեղերի ձևավորման, այնպես էլ մարզի տնտեսական աշխուժացման հնարավորություններ:

Մամուլի ասուլիսի ավարտին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

 

ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. Զաքարյան