Նովոսիբիրսկում տղամարդը բանկ է թալանել՝ հիվանդ երեխային փրկելու համար
ՀասարակությունՆովոսիբիրսկում տղամարդը թալանել է Խնայբանկի մասնաճյուղը: Ականատեսների խոսքով, նա խնդրել է տագնապի ազդանշան չբարձրացնել՝ բացատրելով, որ իր երեխան հիվանդ է:
LifeNews-ի հաղորդմամբ, տղամարդը բանկի մասնաճյուղ է եղել ատրճանակի նման առարկայով եւ սպառնացել աշխատակիցներին: «Միայն թե հինգ րոպե մի սեղմեք կոճակը: Երեխաս հիվանդ է»,- ասել է իրավախախտը: Նախնական տվյալներով, նա առնվազն 12 մլն ռուբլի է գողացել:
Բանկի աշխատակիցները պատմել են, որ այս շաբաթ մի կին է այցելել բանկ՝ ցանկանալով վարկ վերցնել հիվանդ երեխայի բուժման համար: Նրան գումարն անհրաժեշտ է եղել մինչեւ դեկտեմբերի 27-ը, սակայն բանկը վարկ չի ձեւակերպել: