ՄԻԵԴ ներկայացվող անհատական գանգատներին և ձևաթղթին ներկայացվող պահանջները փոխվել են
ՀասարակությունՄարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգի կարևոր փոփոխությունները՝ կապված Եվրոպական դատարան ներկայացվող անհատական գանգատների բովանդակության և այդ գանգատները դատարան ներկայացնելու ընթացակարգի հետ 2016 թ. հունվարի 1-ից կմտնեն ուժի մեջ: Այս մասին տեղեկացրին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից:
Այս կապակցությամբ Եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչության պաշտոնական կայքը ներկայացնում է անհրաժեշտ պարզաբանումներ Եվրոպական դատարան դիմելու մտադրություն ունեցող քաղաքացիների և նրանց փաստաբանների համար: Պարզաբանումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեով