Արցախի նախագահը պարգևատրել է մի շարք զինծառայողների և ազատամարտիկների
ՀասարակությունԱրցախի Հանրապետության նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած անձանց, Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների պարգեւատրման հանդիսավոր արարողություն: 2015 թվականին սպորտի ոլորտում բարձ ր արդյունքներ գրանցած արցախցի մարզիկները արժանացել են նյութական խրախուսման: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվոըւթյան գլխավոր վարչությունից:
Իր խոսքում նախագահ Սահակյանն ընդգծել է, որ պետությունն արժեւորում եւ գնահատում է հայրենանվեր գործունեությունն ու ծառայությունը՝ հույս հայտնելով, որ այս պարգեւները խթան կհանդիսանան աշխատանքների արդյունավետությունը հետեւողականորեն բարձրացնելու համար:
Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին գալիք Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ՝ բոլորին մաղթելով խաղաղություն, քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: