Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհը պայթեցման աշխատանքների պատճառով փակ կլինի
ՀասարակությունՀՀ Վայոց ձորի մարզի Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածը դեկտեմբերի 29-30-ը փակ է լինելու` կապված ճանապարհի այդ հատվածում գտնվող ժայռաբեկորի պայթեցման աշխատանքների հետ, որոնք կատարվելու են հնարավոր քարաթափումը կանխելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, այս պահին տեղում շարունակում են պայթեցման 2-րդ փուլի նախապատրաստական աշխատանքները:
Ժայռաբեկորի պայթեցումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 30-ին` ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության ուժերով:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Արենիից Խաչիկ համայնք երթևեկելու համար օգտագործվում է Նորավանք-Ամաղու-Խաչիկ շրջանցող գրունտային ճանապարհը, որը բարեկարգվել է և հանձնվել շահագործման: