Հնդկական զոնդն ամպ Է լուսանկարել Մարսի ամենաբարձր հրաբխի վրա
Հասարակություն«Մանգալյան» հնդկական զոնդն ստացել Է Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռան՝ Օլիմպ հրաբխի մանրամասն լուսանկարները, որը գտնվում Է Մարսի հասարակածի մոտ, Ֆարսիդա հրաբխային սարահարթի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Տիեզերական հետազոտությունների հնդկական կազմակերպության (ISRO) մամուլի ծառայությունը:
21,2 կիլոմետր բարձրությամբ Օլիմպ հրաբուխը, որը գտնվում Է Մարսի արեւմտյան կիսագնդում, համարվում Է Արեգակնային համակարգի «լեռների արքան». նրա մերձավոր երկրային մրցակիցները՝ Էվերեստը եւ Մաունա-Կեա ընդջրյա հրաբուխը, նրանից ցածր են 2-2,9 անգամ:
2014 թվականի սեպտեմբերին կարմիր մոլորակին մոտեցած «Մանգալյան» հնդկական զոնդի գլխավոր նպատակներից մեկը Մարսի մթնոլորտի առանձնահատկությունները, այդ թվում նաեւ ամպերը, ինչպես նաեւ կարմիր մոլորակի մակերեւույթի տեղագրությունն ու յուրահատկություններն ուսումնասիրելն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: