Ձյան պատճառով Ստամբուլի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել Turkish Airlines-ի 142 չվերթ
ՀասարակությունՍտամբուլում ուժեղ ձյան պատճառով Turkish Airlines ավիաընկերությունը րեղյալ է հայտարարել է 142 չվերթ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Նշվում է, որ ընկերությունում նախազգուշացրել են, որ առաջիկա օրերին վատ եղանակային պայմանների պատճառով կարող են չեղյալ հայտարարվել եւս մի քանի չվերթների:
Մասնավորապես, չեղյալ են հայտարարվել դեպի Համբուրգ, Մյունխեն, Միլան եւ Թեհրան չվերթները: Ստամբուլի իշխանությունները հայտարարել են, որ ձյան մաքրման աշխատանքներում ներգրավել են ավելի քան հազար ձնահավաք մեքենաներ: