Ամանորյա աղանդեր «Կապիկներ»
LifestyleՇեֆ Խոհարար
- Մատուցվում է: 3 ժամ անց
- Նախն. ժամանակ: 35 րոպե
- Պատրաստման ժամանակ: 5 րոպե
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 200գր
- կակաո - 100գր
- կարագ - 70գր
- թթվասեր - 100գր
- մարմելադ - 100գր
- կրեմ - 150գր (շոկոլադե)
- կոնֆետ - 8 հատ (դրաժե)
- չորաբլիթ - 8 հատ
- Իրար հետ խառնում ենք մանրացված թխվածքաբլիթը, կակաոն, հալեցված կարագը և թթվասերը: Կարելի է բաղադրամասերը փոփոխել, կարևորն այն է, որ զանգվածը լինի կպչուն և հեշտությամբ պահի իր ձևը։

- Ձեռքերը թրջում ենք ջրում և գնդեր ձևավորում։

- Դրանք տեղադրում ենք փայտիկների վրա։

- Վերցնում ենք չորաբլիթները և մեջտեղից կիսում։

- Պատրաստում ենք «քթիկները»։ Դրաժեի վրա քսում ենք մի փոքր շոկոլադե կրեմը և ամրացնում մարմելադից կտրված շերտերը։

- Գնդերը պատում ենք շոկոլադե կրեմով։

- Ամրացնում ենք ականջներն ու բերանիկները։ Աչուկները պատրաստում ենք տորթերի ձևավորման համար նախատեսված գունավոր հրուշակեղենային գնդիկներից։
Պատրաստի կապիկները տեղափոխում ենք սառնարան 3 ժամով, ապա հանում ենք և մատուցում: