Իրար հետ խառնում ենք մանրացված թխվածքաբլիթը, կակաոն, հալեցված կարագը և թթվասերը: Կարելի է բաղադրամասերը փոփոխել, կարևորն այն է, որ զանգվածը լինի կպչուն և հեշտությամբ պահի իր ձևը։
Ձեռքերը թրջում ենք ջրում և գնդեր ձևավորում։
Դրանք տեղադրում ենք փայտիկների վրա։
Վերցնում ենք չորաբլիթները և մեջտեղից կիսում։
Պատրաստում ենք «քթիկները»։ Դրաժեի վրա քսում ենք մի փոքր շոկոլադե կրեմը և ամրացնում մարմելադից կտրված շերտերը։
Գնդերը պատում ենք շոկոլադե կրեմով։
Ամրացնում ենք ականջներն ու բերանիկները։ Աչուկները պատրաստում ենք տորթերի ձևավորման համար նախատեսված գունավոր հրուշակեղենային գնդիկներից։ Պատրաստի կապիկները տեղափոխում ենք սառնարան 3 ժամով, ապա հանում ենք և մատուցում: