Երևան, 11.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Արամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ «TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան «Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր Ավետիսյան Պետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր Ավետիսյան Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզում Վեհափառի հանդեպ տիտանական ապօրինություն կա, անասելի ցավ եմ զգում. Վարդևանյան


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ

Հասարակություն

 ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ: Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրե լի հայրենակիցներ,միասին գրեցինք ու միասին էլ փակում ենք մեր պատմության եւս մեկ էջը հաջորդին անցնելու վճռականությամբ, համոզված, որ այն ավելի լավն ու ավելի հաջողված է լինելու:

Անցնող տարին փորձության տարի էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության համար, քաղաքական ու տնտեսական, խաղաղության ու ոգու փորձության տարի: Մենք արժանապատվորեն դիմակայեցինք այդ փորձություններին, դժվարությունները ընդունելով որպես գոտեպնդվելու, ավելի համախմբվելու եւ ավելի ակտիվ աշխատելու խթան: Դիմակայեցինք, ցավոք, նաեւ մեր խաղաղությունը պաշտպանող եւ անվտանգությունն ապահովող զինվորների կյանքի գնով: Նրանք ապրողներիս պարտավորեցնում են ավելի հանդուրժող ու բարյացկամ լինել միմյանց հանդեպ, ավելի հոգատար ու սրտացավ` հայրենիքի նկատմամբ, եւ այդ ամենն ամրապնդել նոր ձեռքբերումներով ու հաղթանակներով:

2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով վերստին փաստեցինք, որ արցունքը եւ ցավը հիշողությանն ի պահ տված, մենք ձգտել ու հասել ենք, հասնում ենք ու հասնելու ենք այնպիսի արդյունքի, որը հաղթանակաբեր է մեզ եւ արցունքաբեր նրանց համար, ովքեր փորձում են ցավ ու վերք պատճառել մեզ:

Սիրելի հայրենակիցներ,

2016 թվականին լրանում է մեր անկախ պետականության 25-ամյակը: Հայաստանի խորհրդարանը կանգնած է այդ գործընթացի ակունքներում: Իսկ անցնող տարում խորհրդարանը` ի դեմս Ազգային ժողովի, վճռորոշ մասնակիցը դարձավ պետության կյանքում առանցքային եւս մեկ գործընթացի` Սահմանադրության փոփոխություններին: Հայաստանն անցնում է պետության կառավարման խորհրդարանական մոդելի:

2016 թվականը նախընտրական տարի է: Ընտրություններին նախորդող ժամանակաշրջանը ենթադրում է քաղաքական գործիչների ու ընտրողների ավելի ակտիվ երկխոսություն: Չափազանց կարեւոր ու անհրաժեշտ է, որ այն օգտակար ու արդյունավետ լինի պետության ու հասարակության համար:

Ոտք դնելով հերթական տարվա տիրույթ, մենք չպետք է մոռանանք, որ անկախությունը նվաճել ենք թանկ գնով, եւ այսօր մեր պարտքն է ակտիվորեն շարունակելու միջազգային ավելի մեծ կշիռ ունեցող, զարգացած պետության կառուցումը, որտեղ բարեկեցիկ ապրեն ու աշխատեն թե այսօր, թե վաղը: Դա լավագույն հարգանքի տուրքն է նրանց, ովքեր կերտեցին անկախությունը, ովքեր զոհվեցին հանուն դրա:

Սիրելի հայրենակիցներ,

Նոր տարվա շեմին մեր բարի մտքերն ու մաղթանքները կիսենք ոչ միայն մեր ընտանիքների, հարազատների ու մտերիմների, այլեւ այն մարդկանց հետ, ովքեր տարբեր հանգամանքների բերումով զրկված են ընտանեկան օջախից ու ընտանեկան ջերմությունից, ովքեր այս պահին ապահովում են մեր անվտանգությունն ուխաղաղությունը, ովքեր բարձր են պահում մեր պետության վարկը դրսում որպես խաղաղապահներ, մեր այն հայրենակիցների հետ, ովքեր ապրում կամ ժամանակավորապես գտնվում են արտերկրում:

Թող Ամանորի բարի տրամադրությունը ձեզ հետ լինի ողջ տարվա ընթացքում, իսկ ձեր օջախներում միշտ ջերմություն, սեր ու համերաշխություն տիրի:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Հայ Առաքելական եկեղեցին մեր ինքնության հիմնաքարն է, այն պետք է պաշտպանել. Արմեն ՄանվելյանՀՀ տարածքի 57 քկմ-ը ո՞ր թղթով է վերացել, ու՞մ է գնացել. Արթուր Խաչատրյանը՝ Արուսյակ Ջուլհակյանին Մենք չենք տրվելու թուրք-ադրբեջանական պարտադրանքին. Ավետիք Չալաբյան Վարչախմբի համար քաղաքական խնդիրները լուծվում են միայն վախի առկայությամբ. Անահիտ ԱդամյանԱզատազրկումը՝ որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Իշխանությունը բոլոր ընդդիմադիրներին փորձում է լռեցնել՝ կալանավորելով, բայց նրանք արդարացվելու են. Արամ Պետրոսյան«Արգամ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է, իսկ ձերբակալության ընթացքում կիրառվել է անհամաչափ ուժ»․ փաստաբան. «Փաստ»Արթուր Պողոսյանը վատ դաշտ է մտել․ ՔԿ-ի հաղորդագրության շուրջ նոր հարցեր են առաջացել «33%–ի կանոնը» արևային վահանակների համար. Ի՞նչ է դա և ինչո՞ւ է կարևոր հետևել դրան 30 քմ տարածք նվազեցում մեկ թոշակառուի գույքահարկից. Հրայր ԿամենդատյանՔիմ Քարդաշյանի տուն գող է մտել և գողացել է իրերով լի մեքենանՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչուԵրկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում․ ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըՆավթի գները աճել ենԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան Դումիկյան