Ամանորյա եղեւնին կարող է տոնական ուտեստների բաղադրիչ դառնալ
ՀասարակությունՏոներից հետո եղեւնին դեն նետելը վատնում է: Այս կարծիքին են բրիտանացի խոհարարներ Լորեն Դեւիսն ու Ջուլիա Ջորգալիսը: Իրենց «The Bread Companion» արտադրամասում նրանք եղեւնու փշերից մի շարք համեղ ուտեստներ են մշակել. փշերի մեջ ապխտած սաղմոն, մարինացված վարունգ, ձաձիկի սոուս, ժելե եւ նույնիսկ պաղպաղակ:
Ըստ Kedem-ի, այս բոլոր ուտեստներն աղջիկները բազմիցս են համտեսել, եւ դրանք պատրաստում են ոչ միայն վաճառքի համար, այլեւ տանը՝ իրենց ընտանիքների համար: Ասում են՝ ցիտրուսի նուրբ համ ունեն հատկապես երկնագույն եղեւնու ճյուղերն ու փշերը: