Շենգավիթում վթարի պատճառով ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է (լուսանկարներ)
Հասարակություն«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 31-ին ժամը 11.00--22.00 դադարեցվում է Շենգավիթ վարչական շրջանի` Ս. Սարգսյան, Ֆրունզեի, Մխչյան, Վերին Շենգավիթ թաղ. 3-րդ փողոցների, Արշակունյաց պող. 40-ից-65 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Կից լուսանկարներում պատկերված է այսօր մոտ ժ.11.00-ին Երեւանի ՋԷԿ-ի հարակից տարածքում «Մսի կոմբինատ ՕԿՋ – Շենգավիթ» ջրագծի վթարը, որի պատճառով դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի մի շարք հատվածների ջրամատակարարումը:
.jpg)
.jpg)
.jpg)