Microsoft-ը սելֆիի համար հավելված է թողարկել
ՀասարակությունԱմանորի նախօրեին Microsoft ընկերությունը թողարկել է Selfie հավելվածը՝ նախատեսված միայն ինքնանկարների համար։ Հավելվածը թողարկվել է iOS համակարգերի համար եւ ահսանելի է պաշտոնական խանութում, հաղորդում էSvopi-ն։
Microsoft Selfie-ն անսովոր հավելված է, քանի որ ունակ է տարբերել եւ հաշվարկել տարիքը, մարդու մաշկը, լուսավորության յուրահատկությունները, միաժամանակ մշակել լուսանկարները 13 տարբեր ֆիլտրերով։ Հասանելի են նաեւ այլ գործիքներ եւս։
Առայժմ հայտնի չէ՝ արդյոք ընկերությունը նմանատիպ ծրագիր կթողարկի Android համակարգի համար, իսկ Windows Phone-ն արդեն ունի նման ծրագիր՝ Lumia Selfie-ն։ Հավելվածը լիովին անվճար է եւ կշռումէ 60 Մբ։