Հռոմի Պապը Խաղաղության համաշխարհային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել պետություններին
ՀասարակությունՍուրբ Աթոռի աշխատակազմը հունվարի 1-ին օտարերկրյա պետությունների ղեկավարներին է ուղարկել Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի ուղերձը`գրված Խաղաղության համաշխարհային օրվա 49-ամյակի կապակցությամբ: «Պատերազմներն ու ահաբեկչական ակտերն իրենց ողբերգական հետեւանքներով, մարդկանց առեւանգումներով, էթնիկ կամ կրոնական հալածանքներով ու ամեն տեսակ բռնություններով նշանավորեցին տարվա սկզիբն ու շարունակվեցին մինչեւ տարվա վերջ` նմանվելով մի բանի, որը կարելի է կոչել դրվագների բաժանված երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Հռոմի Պապը:
Նրա կարծիքով անտարբերությունն ու դրանից բխող անպատասխանատվությունը պարտքից խուսափելու նման մի բան է: Ամեն մարդ պետք է իր ավանդը ներդնի` իր հնարավորությունների սահմաններում եւ համաձայն այն դերի, որը նա խաղում է հասարակության մեջ` հատկապես ի պաշտպանություն խաղաղության, որը մարդկության ամենակարեւոր բարիքներից մեկն է, փոխանցում է ՏԱՍՍ-ը: