Հունաստանի նախագահը վարչապետին հիշեցրել է փողկապ կրելու խոստման մասին
ՔաղաքականՀունաստանի նախագահ Պրոպոկոպիս Պավլոպուլոսը վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ զրույցում հույս է հայտնել, որ 2016 թվականին երկրում տնտեսական իրավիճակը կբարելավվի: Այս մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Կառավարության ղեկավարի համար դա նշականում է, որ ստիպված կլինի կատարել խոստումն ու փողկապ կրել:
«Այս տարի մենք դուրս կգանք հուշագրերից, եւ դու փողկապ կկրես»,- Հունաստանի ղեկավարի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին: Ի պատասխան՝ Ցիպրասը հայտարարել է, որ նախագահը «բարձր նշաձող է սահմանել»:
Ըստ Lenta-ի, Հունաստանի վարչապետը փողկապ չի կրում: Նա խոստացել է այն կրել՝ Աթենքի պարտքերի հետ կապված խնդիրների լուծման դեպքում:
Ռիգայում «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ծաղրել էր նրան՝ առաջարկելով տղամարդկանց զգեստապահարանի այդ աքսեսուարը: