Honda Civic-ը նոր` երկլիտրանի շարժիչ ձեռք կբերի
ՀասարակությունHonda-ն նոր երկլիտրանի շարժիչ կներդնի` տուրբոփքմամբ եւ չորս ցիլինդրով:
Ինչպես տեղեկացնում է «Ավտոմոտոնյուսը», ակնկալվում է, որ այդ ուժային ագրեգատը կտեղադրվի նոր թոփային Honda Civic Type R-ի կապոտի տակ, ինչպես նաեւ բարձրարտադրողական Civic Si-ի ներսում: Վերջինիս հզորությունը կկազմի մոտ 230 ձիաուժ, մինչդեռ Type R-ինը անհամեմատ ավելի հզոր կլինի: Նշենք նաեւ, որ Civic Si մոդելում նոր շարժիչը կօգտագործվի բացառապես փոխանցումների վեցաստիճանանի մեխանիկական փոխանցման տուփով:
Նոր շարժիչով Civic Si-ն շուկայում կհայտնվի 2016-ի վերջին կամ 2017-ի սկզբին, մինչդեռ նորարարական Civic Type R-ն ակնկալվում է 2017-ի գարնանը կամ ամռանը: