Երեւանում 24-ամյա աղջիկն ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել
ՀասարակությունԵրեւանում հունվարի 3-ին 24-ամյա աղջիկը ընկել է շենքի 8-րդ հարկից ու ողջ մնացել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ 23:00-ին ահազանգ են ունեցել, որ Վ.Համբարձումյան փողոցի թիվ 47 շենքի բակում երիտասարդ աղջիկ է ընկած:
Նախնական տվյալներով՝ 24-ամյա Անի Հայրապետյանը լվացքի պարանների վրա է ընկել, հետո ձնակույտի մեջ, այդ պատճառով ողջ է մնացել:
Աղջիկն այժմ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում է: