«Նոր Հայաստանի» բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել
Հասարակություն«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներ Աշոտ Պետրոսյանը եւ Ժորժիկ Իսայանը, որ հունվարի 3-ին բերման էին ենթարկվել՝ Ոստիկանության 4-րդ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի տան մոտ սպառնալիքներ հնչեցնելու գործի շրջանակում, ազատ են արձակվել:
Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունից տեղեկացրին, որ ակտիվիստները բերման էին ենթարկվել սպանության սպառնալիքի ու գույքը դիտավորությամբ վնասվելու կասկածանքով:
Նշենք, որ այս գործի շրջանակում բերման էր ենթարկվել եւս հինգ քաղաքացի, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել: