Հարավային Քալիֆորնիայում հայը գերեզմանատանը կրակել է հայրենակիցների վրա
ՀասարակությունՀարավային Քալիֆորնիայի Օնտարիո քաղաքի 71-ամյա բնակիչ Կարապետ Քալաջյանը կրակել է 2 հայրենակիցների՝ Արեւմտյան Հոլիվուդի բնակիչներ 60-ամյա Միսակ Մինասյանի եւ 59-ամյա Հռիփսիմե Մինասյանի վրա:
Լոս Անջելեսի ոստիկանության մամուլի կենտրոնի տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Օնտարիոյի գերեզմանատանը: Իրավապահների խոսքով՝ Կարապետ Քալաջյանի կինը, որը 2001թ. քաղցկեղից մահացել էր, թաղված է եղել այդ գերեզմանատանը, ուր եկել էին Միսակ եւ Հռիփսիմե Մինասյանները:
Հրաձգության դրդապատճառները հայտնի չեն: Քալաջյանը դեպքի վայրում ինքնասպան է եղել, հայտնում է SlavicSac-ը: