Տևական ժամանակ ճամփեզրին կայանած մեքենաները խոչընդոտում են ձնամաքրման աշխատանքներին․ Երևանի քաղաքապետարան
ՀասարակությունՄայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ձնամաքրման աշխատանքները: Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրին տևական ժամանակ կայանած մեքենաները:
Հաշվի առնելով այս հանգամանքը, աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից վարորդներին հորդորում են հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները :