Բքի պատճառով կան դժվարանցանելի ճանապարհներ
ՀասարակությունՀայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի, մառախուղի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Մարալիկ ճանապարհահատվածները:
Տեսանելիության բացակայության եւ սաստիկ բքի պատճառով շարունակում են փակ մնալ Վարդենյաց լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման եւ աղով, ավազով մշակման, ինչպես նաեւ ճանապարհի լայնացման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը վարորդներին հորդորում է խուսափել նշված դժվարանցանելի ճանապարհներով երթեւեկելուց: