Երևան, 15.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Բնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Մենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ուժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր Կամենդատյան Մեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ Սավգուլյան Հայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն Գրիգորյան Ինչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա Սողոմոնյան Արտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր Կամենդատյան


Մշակութային հեղափոխության 2015-ի ստնտուները. կրթական և տեղեկատվական գլխավոր տեխնոլոգներ

Lifestyle

Այսօր Tert.am-ի գլխավոր մեդիահարթակում  տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարներն ու  կրթական նոր նախագծերի հեղինակներն են: Ժամանակակից, արդյունավետ երկիր դառնալու այլ ելք չկա՝ ելքը նրանք են, ովքեր կարող են Հայաստանը կապակցել  աշխարհի  թվանշային նոր լեզվին, հաղորդակցական նոր քարտեզին, գիտակրթական ու անդրազգային նոր ցանցերին. մշակութային հեղափոխություն՝ ահա Հայաստանի ելքը: Տարվա գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ  ՏՏ  մասնագետներն ու կրթության նորագույն  մոդելների հեղինակները միանում են tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան-2015»  մեդիանախագծին, որին արդեն մասնակցել են թիրախային ոլորտների շուրջ 150 գործիչներ՝  ԳՐՈՂՆԵՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆԹԱՏԵՐԱԿԱՆ և ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԼՐԱԳՐՈՂՆԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐ,ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐ և ՄԵԴԻԱՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ:

 

1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը

 

Աշոտ Բլեյան /«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն/- Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» հրապարակումը շատ տպավորվեց. իմ օրագրում անդրադարձել եմ։ Հրանտ Դինքի գոյությունը պոլսահայությանը ազնվականության ապացույց է, հեռանկար է հաղորդում։ Ես կարող էի այս գիրքը ավելի շուտ կարդալ. ինչ լավ է, որ եղավ այս տարի։ Դինքի աջակցության կարիքը ես ունեի։

 

Ավետիք Իսահակյանի 140-ամյակն էր, և մեր ուսուցիչ-սովորողները իրենց ուսումնական նախագծերով աջակցեցին իմ պարտքը հատուցելու. ես հիմա ունեմ իմ Իսահակյանը ամբողջական։ Ի՜նչ լավ է, որ մենք այսպիսի Վարպետ ունենք՝ համարյա իմ ժամանակներում ապրած։


Կարեն Վարդանյան / ԻՏՁՄ տնօրեն/- Մարկ Լևի «Այն բառերը, որ մենք իրար չասացինք»:


Արամ Փախչանյան / «Այբ» դպրոցի տնօրեն/- Գիլբերտ Կիտ  Չեսթերտոնի «Հավերժ մարդը»։


Արտաշես Վարդանյան / Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրեն/- Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»:


Նարինե Մովսիսյան / Գյուղատնտեսական համալսարան /Կապանի կենտրոնի տնօրեն/- Իմ կարծիքով, ամենախոսունն այն գիրքն է, որի մոտ ուզում ես վերադառնալ: Այս տարի իմ վերագտածներից մեկը, ամենախոսունը՝ Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներն»  էր:


Արթուր Կարոյան/ ArmNomads game ընկերության գեյմ-դիզայներ/- Խելագար Մաքս «Զայրույթի ճանապարհը» /Mad Max: “Road of Fury”/:


Դավիթ Քյարունց / Madlee երաժշտական հավելվածի համահեղինակ/- Garr Reynolds - Presentation Zen


Շանթ Քէհյէեան / IT մենեջեր/ - Գիրք չեմ կարդացել:


Արտակ Կոլյան /ծրագրավորող, մանկավարժ, բլոգեր/-  Լևոն  Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»: 


Արման Աթոյան/ CEO & Founder  «X-Tech Creative Studios»/ - Գայ Կավասակի «Սկսելու արվեստը»:


Հովհաննես Աղաջանյան /Tumo Center for Creative Technologies/- Նասիմ Նիկոլաս Թալեբ. «Սև կարապ» / Nicholas Nassim Taleb - The Black Swan/։

 

2.2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը


Աշոտ Բլեյան- Ֆիլմերը ես դիտում եմ պատահական, երբ իմ աշխատանքային գիշերում հախուռն անցնում եմ թվային TV-ով՝ նայելով մեկի վերջից, մեկի սկզբից։ Իսկ ֆիլմն ամբողջությամբ նայում եմ մեր սովորողների թելադրանքով։ Դու գեղարվեստական չես ասում, չէ՞,և լավ է, ունեմ ազատություն։ Ալեքսանդր Թամանյանի մասին ֆիլմը այն քիչ ֆիլմերից է, որ երկու անգամ նայեցի։ Որքան էլ ունեմ Թամանյանի պաշտամունքի հասնող ակնածանք նրա ու իր գործի նկատմամբ, բայց այսքա՞ն ամբողջական ու եզակի...


Կարեն Վարդանյան«Стажёр»  De Niro-ի կատարմամբ:


Արամ Փախչանյան- Ես գեղարվեստական ֆիլմեր չեմ նայում, միայն՝ վավերագրական։ Չգիտես ինչու ինչ-որ պահից բացարձակ կորցրեցի կինոյի նկատմամբ հետաքրքրությունը։


Արտաշես Վարդանյան-  Ժամանակ չեմ ունենում կինո  նայելու համար, բայց դուրս շատ է եկել «Interstellar» ֆիլմը:
 

Նարինե Մովսիսյան- Բոլոր ժամանակների ամենալավ ֆիլը՝  «Ոսկե հորթի»  հայերեն կրկնօրինակված տարբերակը, որը մեծ վարպետությամբ թարգմանել է Վարոս Հովակիմյանը, մի հզոր անհատականություն, որի մասին անգամ համացանցն է լռում: 

 

Արթուր Կարոյան- Դմիտրի Գլուխովսկու՝  «Մետրո 20320»: 
 

Դավիթ Քյարունց- Christopher Nolan – «Interstellar»: 

 
Շանթ Քէհյէեան- «Մարսեցին» /The martian/:
 

Արտակ Կոլյան- «Finding Vivian Maier»։ Ֆիլմը սովորեցնում է անել սրտիդ ուզածը առանց մտածելու փառքի գոյության կամ բացակայության մասին
 

Արման Աթոյան- Interstellar:
 

Հովհաննես Աղաջանյան- «Փրկվածը» (The Revenant):
 

 

3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը

 

 

Աշոտ Բլեյան- Քաղաքականացող փողոցը՝  մեդիա և հրապարակ բռնած, ինձ համար նոր, անծանոթ ու սիրելի երիտասարդ դեմքերով, խոսքով, կյանքով... Ուզում եմ հավատալ՝ ազնվությամբ, սխալվելու այդ սխալներով անհատական կենսափորձ ձեռքբերելու իրավունքով-հնարավորությամբ։

 

Կարեն Վարդանյան- Անհամեստորեն՝ DIGITEC EXPO- 2015:


Արամ Փախչանյան- Էլեկտրականության սակագների բարձրացման դեմ պայքարը։

 


Արտաշես Վարդանյան-  #ElectricYerevan:


Նարինե Մովսիսյան- Հասարակական-քաղաքական մտքի այսօրվա սնանկությունը ինձ թույլ է տալիս անգամ Կապանում բացված երգող շատրվանները համարել երկրի գլխավոր իրադարձությունը:


Արթուր Կարոյան- Նոր սահմանադրության ընդունումը:


Դավիթ Քյարունց- #Electric Yerevan:


Շանթ Քէհյէեան -Ռուսական օդանավի ռմբակոծումը Թուրքիայի տարածքում։


Արտակ Կոլյան- «Էլեկտրիկ Երևանը»։    Հանրահավաք գնալը դարձավ մոդայիկ ու ժողովրդական, փողոց դուրս եկան նույնիսկ նրանք, ովքեր երբեք ոչ մի հանրահավաքի չէին մասնակցել, ստացան նոր փորձ, որը (հույս ունեմ) հետագայում կօգնի մեր հանրային կյանքում փոփոխություններ բերելուն։


Արման Աթոյան- Electric Yerevan:


Հովհաննես Աղաջանյան- Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովը։

 


4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը

 


Աշոտ Բլեյան- Արվարձան-բնակավայրը՝ որպես մշակույթ, դրա գիտակցումը, կյանքը, կենցաղը, աշխատանքը՝ որպես մշակույթ։ Դրա ցցուն դրսևորումը «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի ծնունդն է ու ընթացքը 2015-ին... համեցիր մեր կրթական պարտեզ։
 

Կարեն Վարդանյան-  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ամսական հանրային դաս-պարերը և դրանց տասնամյակը։


Արամ Փախչանյան- «St Martin in the Fields» նվագախմբի ելույթը Երևանում։

 

Արտաշես Վարդանյան-  Չկա:


Նարինե Մովսիսյան- Մշակութային տպավորիչ իրադարձություններ անշուշտ, եղան: Բայց մշակութային իրադարձությունը տպավորիչ լինելուց բացի, նախ պիտի ազդեցիկ լինի: Եղեռնի 100-ամյակի, իսկապես տպավորիչ հանդիսանքը կամ Քարդաշյան քույրերի տպավորիչ բարեմասնություններով հագեցած արշավանքը ոչ մի ազդեցություն չունեցան օրեցօր դատարկվող իմ քաղաքի՝ Կապանի վրա: Մնում է կրկին մխիթարվել այստեղ բացված առաջին էլեկտրոնային գրադարանով: Փաստորեն, քաղաքն արդեն երգող շատրվան ու «երգող»  գրադարան ունի, ինչպես ասում են՝ մեզ ոչինչ չի պակասում, մնում է մի կարևոր մանրամասն՝ մարդիկ չկան, ամենից շատ մարդիկ չկան:


Արթուր Կարոյան- SOAD-ի համերգը Երևանում։


Դավիթ Քյարունց- SOAD-ի համերգը Երևանում։


Շանթ Քէհյէեան -Սերժ Թանկյանի համերգը։

 

Արտակ Կոլյան-  Ինձ համար «Ավյուն և J.E.M.» խմբերի համատեղ համերգը, եթե համահայկական մասշտաբով նայեմ, ապա SOAD-ի համերգը։  SOAD-ի համերգը էկզորցիզմի ալքիմիական ակտ էր, այն քշեց բոլոր «դևերին»։


Արման Աթոյան- System of a down-ի՝ապրիլի 24-ի  համերգը։


Հովհաննես Աղաջանյան- Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումը բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին։

 

5. 2015թ-ի  մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը

 

Աշոտ Բլեյան- Ո՜ւֆ... մարդ էլ ձեզ կչարացնի՞՝ մի բան առանձնացնելով, հատկապես անընդգրկելի-անհասանելի մեդիագրի գոյության պայմաններում։ Մյուսներին հանգիստ թողնենք, քո հրապարակումներն էլ քիչ չեն. օրինակ՝ «Ղալաթը խաղաղությանը չծառայելն է, ղալաթը Թումանյան չկարդալն է»։
 

Կարեն Վարդանյան-  Հայկուհի Մինասյան. 106.5 FM:


Արամ Փախչանյան«Մեդիամաքս»-ի շարքը հայկական բանակում ծառայող աղջիկների մասին։


Արտաշես Վարդանյան-  Չկա:

 

Նարինե Մովսիսյան- Եվ չնայած ԶԼՄ-ների այս առատությանը, Հայաստանում ընդամենը երկու ազդեցիկ լրագրող կա՝ Մհեր Արշակյան  և ՎԱՐԴուհի Սիմոնյան ու ամենևին էլ պատահական չէ, որ երկուսն էլ Զանգեզուրի արմատներ ունեն:


Արթուր Կարոյան- Илья Хель "Парадокс Ферми":


Դավիթ Քյարունց- շատ քիչ եմ մեդիային հետևում․․․ PAN Photo-ի ֆոտոպատմություններն էին տպավորիչ:
 

Շանթ Քէհյէեան- Հանրային ռադիոյի HiTech հաղորդումը:

Արտակ Կոլյան- Տարվա լավագույն լրագրողական աշխատա՞նքը … դժվարանում եմ պատասխանել։

 

Արման Աթոյան- Դժվարանում եմ պատասխանել, չի տպավորվել հատուկ ինչ-որ բան։


Հովհաննես Աղաջանյան- Մհեր Արշակյան (A1+, Civilnet)։
 


6. 2015թ-ի ամենասուր հումորը

 


Աշոտ Բլեյան- Իմ նշանավոր ծիծաղը չես մոռացել... Չեմ կորցրել, բայց ավելի վատ եմ մտապահում։ Դրա փոխարեն պատմող ընկերներ ունեմ։ Զանգ ընկերոջը... Քանի որ քաղաքական անեկդոտը այո-ոչ-ի արանքում չի ամրակայվել, փոխանցեմ առօրյա, սեղանային իր պատմածը, որ բառացի փոխանցում եմ.


Մի արծիվ թռչունների մոտ գլուխ է գովում.
- Իրիկունն էնքան եմ խմել, որ ոտով եմ տուն գնացել...

 

Կարեն Վարդանյան- Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու մասին ելույթը, և իր կերպարը՝ ընդհանրապես։


Արամ Փախչանյան- Անցած տարվանից ոչ մի հումոր չեմ հիշում։ Ծանր տարի էր, կատակները մոռացվեցին հոգսերի և մտահոգության ներքո։

 

Արտաշես Վարդանյան-  Մի անգամ մեկը զանգահարել էր ՄԻԿ/  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն/ ու  ասաց՝ «Բարև Ձեզ, վինդոուսին կարելի՞ ա»։ Սկզբից մտածեցի՝ հումոր է անում, հետո պարզվեց համակարգչի օպերացիոն համակարգի «ափդեյթ» անելու վինդոուսին էր ուզում:  Ըստ նրա՝ դա հենց  «ափդեյթ» անողն էր:


Նարինե Մովսիսյան- Դաժան մրցակցություն կարող է ծավալվել  քաղաքական կրկեսի բոլոր դերակատարների միջև: Չեմ ցանկանում ևս մեկ անգամ տիրաժավորել կրկեսային այդ սուր համարները, պարտադիր չէ ապականել   մեր երեխաների դաստիարակությունն ու ճաշակը:


Արթուր Կարոյան- Ձախլիկը փողերը պահում է աջ գրպանում, աջլիկը՝ ձախում։ Իսկ նա, ով կարողացել է աշխատեցնել ուղեղի երկու կիսագնդերը՝ փողերը պահում է շվեյցարական բանկում։


Դավիթ Քյարունց- «Լուրջ մարդկային հարաբերություններում բոլոր կողմերը պետք է փոխհարաբերվեն».Գալուստ Սահակյան


Շանթ Քէհյէեան- Հումորին վերաբերող հարցերին պետք է պատասխանել առանց հումորի, շատ լուրջ. իհարկե ՝ իմ հումորները։


Արտակ Կոլյան- «Դիվադադար»֊-ի արած գրեթե ամեն ինչը։

 

Արման Աթոյան- Արման Գալստյանի հումորները ամենասուրն էին՝ հատկապես՝ ջեմով կոնֆետը, շերեփուկները, փոխնախարարի գինեկոլոգը…
 

 

Հովհաննես Աղաջանյան- Եթե էս շաբաթ էլիտար հարսանիք չլինի, մի շարք կայքերի խմբագիրներ ու երգիչներ վերջնականապես կարտագաղթեն։

 


7. .Ձմեռ պապի, ախր…  / շարունակել  տեքստը/

 


Աշոտ Բլեյան- ..ախր, մեր Դավիթ Բլեյանը, որի 4 տարին երկար ու հիմնավոր նշեցինք,  իրենից փոքր ո՛չ քույր ունի, ո՛չ եղբայր...


Կարեն Վարդանյան- …ախր, Ձմեռ պապի, ինչո՞ւ ափսոսացիր՝ Տարոնին բահ չնվիրեցիր:


Արամ Փախչանյան-… ախր, վիճակը մի բան չէ։ Ամբողջ տարի պիտի սպասես, որ մի օր էլ քեզ սպասեն։ Դրա հաջորդ օրը քո մասին մոռանում են, և մի ամբողջ տարի չեն հիշում։ Դաժան կյանք է։


Արտաշես Վարդանյան-  …ախր,  ոնց անենք, որ մարդիկ ավելի շատ գործեն, քան՝ խոսեն, ավելի շատ իրենք փորձեն մի բան իրենց շուրջը փոխել, քան դատարկ խորհուրդներ տալ:


Նարինե Մովսիսյան- Հայաստանն արդեն ոչ լեգիտիմ Ձմեռ պապ էլ ունեցավ՝ կրթության և գիտության նախարարի դեմքով, եզրակացությունները թողնում եմ…Ձմեռ պապին:


Արթուր Կարոյան- …ախր ֆեսյբուքում “black list”-ից ինձ հանի։


Դավիդ Քյարունց- …ախր, հերիք է կոդ գրես, աշխարհի էրեխեքը քեզ են սպասում։


Շանթ Քէհյէեան- ...ախր․․․ արա, մի արա։


Արտակ Կոլյան- …ախր, ինչո՞ւ եմ քո պարտականությունները ես ի կատար ածում :


Արման Աթոյան- …ախր, ինչո՞ւ մի բան չես անում, որ մեր ազգը միաբան լինի, ախր, մենք եթե միասնական լինենք, իրար օգնենք մեզնից ուժեղ ազգ չի լինի, խնդրում եմ նենց անես, որ 2016-ին մենք վերջապես իրար հարգել, սիրել, հավատալ ու վստահել կարողանանք։
Հովհաննես Աղաջանյան- …ախր, ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:


Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը

Գագիկ Ծառուկյանը պետք է լիներ ոչ թե մեղադրյալ, այլ տուժողի դատավարական կարգավիճակով. Փաստաբանները փաստաթղթեր են հրապարակելՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին. հարցումՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները․ հարցումԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի. հարցումԲնակարան 5-րդ բալիկին․ Մեր նախընտրական խոստումը ի կատար ենք ածում այնտեղ, որտեղ Ուժեղ Հայաստանը հաղթել է․ Նարեկ Կարապետյան Կապանում ունենալու ենք վիեննական վալս. Սեւակ ԱվանեսյանՄիամտություն է կարծել, թե ՔՊ-ի պատգամավորները կմիավորվեն ընդդիմության հետ. Աննա ԿոստանյանԻշխանությունը բոլորիս աչքի առաջ անարդար ձևով յուրացրեց ընտրություններում ԲՀԿ-ի քվեները. Մենուա ՍողոմոնյանԸնտրություններից հետո վերադարձել ենք Ստեփանավան, տեղում լսելու՝ ինչ խնդիր լուծենք քաղաքի համար․ Նարեկ ԿարապետյանՆավթի գներն աճել են Ավետիք Չալաբյանը միշտ բոլորին հորդորում էր վերադառնալ և ապրել Հայաստանում. Անահիտ ԱդամյանՄենք կարող ենք մեջքներս ուղղել, մենք կարող ենք վերականգնել մեր ինքնավստահությունը, մենք աշխարհին շատ բան ունենք ասելու. Գագիկ Ծառուկյան Մենք բոլորս Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն պետք է սովորենք. Արմեն ՄանվելյանՈսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում Ավետիքը իմ կյանքում հանդիպած ամենահամեստ մարդկանցից մեկն է․ Արմեն ՄանվելյանՍրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ Հրայր ԿամենդատյանՄեր պայքարը տալու է իր արդյունքը․ Մենուա ՍողոմոնյանՀայկական ծիրանը արգելվել է արտահանել ՌԴ. Հրայր ԿամենդատյանՍյունիքում իրականացված արևային էներգետիկայի ծրագիրը՝ միջազգային հետաքրքրության կենտրոնումՅունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանՖրանսիական խաղողը՝ իտալական «քարոտ տարածքներում». «Փաստ»Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսներըՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈԻԼԻՍԻ)․ Պատերազմ՝ ֆուտբոլային հանդիպման պատճառով. «Փաստ» Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՆստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»«Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան