Yerevan, 15.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մշակութային հեղափոխության 2015-ի ստնտուները. կրթական և տեղեկատվական գլխավոր տեխնոլոգներ

Lifestyle

Այսօր Tert.am-ի գլխավոր մեդիահարթակում  տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարներն ու  կրթական նոր նախագծերի հեղինակներն են: Ժամանակակից, արդյունավետ երկիր դառնալու այլ ելք չկա՝ ելքը նրանք են, ովքեր կարող են Հայաստանը կապակցել  աշխարհի  թվանշային նոր լեզվին, հաղորդակցական նոր քարտեզին, գիտակրթական ու անդրազգային նոր ցանցերին. մշակութային հեղափոխություն՝ ահա Հայաստանի ելքը: Տարվա գլխավոր իրադարձությունների ամփոփմամբ  ՏՏ  մասնագետներն ու կրթության նորագույն  մոդելների հեղինակները միանում են tert.am-ի «Ստեղծագործական Հայաստան-2015»  մեդիանախագծին, որին արդեն մասնակցել են թիրախային ոլորտների շուրջ 150 գործիչներ՝  ԳՐՈՂՆԵՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆԹԱՏԵՐԱԿԱՆ և ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԼՐԱԳՐՈՂՆԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ՀԱՅՏՆԻ ԴԵՄՔԵՐ,ԳՐԱԿԱՆԱԳԵՏՆԵՐ և ՄԵԴԻԱՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ:

 

1.2015թ.-ի ամենախոսուն գիրքը

 

Աշոտ Բլեյան /«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն/- Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» հրապարակումը շատ տպավորվեց. իմ օրագրում անդրադարձել եմ։ Հրանտ Դինքի գոյությունը պոլսահայությանը ազնվականության ապացույց է, հեռանկար է հաղորդում։ Ես կարող էի այս գիրքը ավելի շուտ կարդալ. ինչ լավ է, որ եղավ այս տարի։ Դինքի աջակցության կարիքը ես ունեի։

 

Ավետիք Իսահակյանի 140-ամյակն էր, և մեր ուսուցիչ-սովորողները իրենց ուսումնական նախագծերով աջակցեցին իմ պարտքը հատուցելու. ես հիմա ունեմ իմ Իսահակյանը ամբողջական։ Ի՜նչ լավ է, որ մենք այսպիսի Վարպետ ունենք՝ համարյա իմ ժամանակներում ապրած։


Կարեն Վարդանյան / ԻՏՁՄ տնօրեն/- Մարկ Լևի «Այն բառերը, որ մենք իրար չասացինք»:


Արամ Փախչանյան / «Այբ» դպրոցի տնօրեն/- Գիլբերտ Կիտ  Չեսթերտոնի «Հավերժ մարդը»։


Արտաշես Վարդանյան / Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրեն/- Ռոբերտ Կիյոսակի «Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ»:


Նարինե Մովսիսյան / Գյուղատնտեսական համալսարան /Կապանի կենտրոնի տնօրեն/- Իմ կարծիքով, ամենախոսունն այն գիրքն է, որի մոտ ուզում ես վերադառնալ: Այս տարի իմ վերագտածներից մեկը, ամենախոսունը՝ Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկներն»  էր:


Արթուր Կարոյան/ ArmNomads game ընկերության գեյմ-դիզայներ/- Խելագար Մաքս «Զայրույթի ճանապարհը» /Mad Max: “Road of Fury”/:


Դավիթ Քյարունց / Madlee երաժշտական հավելվածի համահեղինակ/- Garr Reynolds - Presentation Zen


Շանթ Քէհյէեան / IT մենեջեր/ - Գիրք չեմ կարդացել:


Արտակ Կոլյան /ծրագրավորող, մանկավարժ, բլոգեր/-  Լևոն  Խեչոյանի «Մհերի դռան գիրքը»: 


Արման Աթոյան/ CEO & Founder  «X-Tech Creative Studios»/ - Գայ Կավասակի «Սկսելու արվեստը»:


Հովհաննես Աղաջանյան /Tumo Center for Creative Technologies/- Նասիմ Նիկոլաս Թալեբ. «Սև կարապ» / Nicholas Nassim Taleb - The Black Swan/։

 

2.2015թ.ի ամենատպավորիչ ֆիլմը


Աշոտ Բլեյան- Ֆիլմերը ես դիտում եմ պատահական, երբ իմ աշխատանքային գիշերում հախուռն անցնում եմ թվային TV-ով՝ նայելով մեկի վերջից, մեկի սկզբից։ Իսկ ֆիլմն ամբողջությամբ նայում եմ մեր սովորողների թելադրանքով։ Դու գեղարվեստական չես ասում, չէ՞,և լավ է, ունեմ ազատություն։ Ալեքսանդր Թամանյանի մասին ֆիլմը այն քիչ ֆիլմերից է, որ երկու անգամ նայեցի։ Որքան էլ ունեմ Թամանյանի պաշտամունքի հասնող ակնածանք նրա ու իր գործի նկատմամբ, բայց այսքա՞ն ամբողջական ու եզակի...


Կարեն Վարդանյան«Стажёр»  De Niro-ի կատարմամբ:


Արամ Փախչանյան- Ես գեղարվեստական ֆիլմեր չեմ նայում, միայն՝ վավերագրական։ Չգիտես ինչու ինչ-որ պահից բացարձակ կորցրեցի կինոյի նկատմամբ հետաքրքրությունը։


Արտաշես Վարդանյան-  Ժամանակ չեմ ունենում կինո  նայելու համար, բայց դուրս շատ է եկել «Interstellar» ֆիլմը:
 

Նարինե Մովսիսյան- Բոլոր ժամանակների ամենալավ ֆիլը՝  «Ոսկե հորթի»  հայերեն կրկնօրինակված տարբերակը, որը մեծ վարպետությամբ թարգմանել է Վարոս Հովակիմյանը, մի հզոր անհատականություն, որի մասին անգամ համացանցն է լռում: 

 

Արթուր Կարոյան- Դմիտրի Գլուխովսկու՝  «Մետրո 20320»: 
 

Դավիթ Քյարունց- Christopher Nolan – «Interstellar»: 

 
Շանթ Քէհյէեան- «Մարսեցին» /The martian/:
 

Արտակ Կոլյան- «Finding Vivian Maier»։ Ֆիլմը սովորեցնում է անել սրտիդ ուզածը առանց մտածելու փառքի գոյության կամ բացակայության մասին
 

Արման Աթոյան- Interstellar:
 

Հովհաննես Աղաջանյան- «Փրկվածը» (The Revenant):
 

 

3.2015թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը

 

 

Աշոտ Բլեյան- Քաղաքականացող փողոցը՝  մեդիա և հրապարակ բռնած, ինձ համար նոր, անծանոթ ու սիրելի երիտասարդ դեմքերով, խոսքով, կյանքով... Ուզում եմ հավատալ՝ ազնվությամբ, սխալվելու այդ սխալներով անհատական կենսափորձ ձեռքբերելու իրավունքով-հնարավորությամբ։

 

Կարեն Վարդանյան- Անհամեստորեն՝ DIGITEC EXPO- 2015:


Արամ Փախչանյան- Էլեկտրականության սակագների բարձրացման դեմ պայքարը։

 


Արտաշես Վարդանյան-  #ElectricYerevan:


Նարինե Մովսիսյան- Հասարակական-քաղաքական մտքի այսօրվա սնանկությունը ինձ թույլ է տալիս անգամ Կապանում բացված երգող շատրվանները համարել երկրի գլխավոր իրադարձությունը:


Արթուր Կարոյան- Նոր սահմանադրության ընդունումը:


Դավիթ Քյարունց- #Electric Yerevan:


Շանթ Քէհյէեան -Ռուսական օդանավի ռմբակոծումը Թուրքիայի տարածքում։


Արտակ Կոլյան- «Էլեկտրիկ Երևանը»։    Հանրահավաք գնալը դարձավ մոդայիկ ու ժողովրդական, փողոց դուրս եկան նույնիսկ նրանք, ովքեր երբեք ոչ մի հանրահավաքի չէին մասնակցել, ստացան նոր փորձ, որը (հույս ունեմ) հետագայում կօգնի մեր հանրային կյանքում փոփոխություններ բերելուն։


Արման Աթոյան- Electric Yerevan:


Հովհաննես Աղաջանյան- Միավորված ազգերի կազմակերպության «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի կողմ պետությունների 21-րդ համաժողովը։

 


4.2015թ-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը

 


Աշոտ Բլեյան- Արվարձան-բնակավայրը՝ որպես մշակույթ, դրա գիտակցումը, կյանքը, կենցաղը, աշխատանքը՝ որպես մշակույթ։ Դրա ցցուն դրսևորումը «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի ծնունդն է ու ընթացքը 2015-ին... համեցիր մեր կրթական պարտեզ։
 

Կարեն Վարդանյան-  «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ամսական հանրային դաս-պարերը և դրանց տասնամյակը։


Արամ Փախչանյան- «St Martin in the Fields» նվագախմբի ելույթը Երևանում։

 

Արտաշես Վարդանյան-  Չկա:


Նարինե Մովսիսյան- Մշակութային տպավորիչ իրադարձություններ անշուշտ, եղան: Բայց մշակութային իրադարձությունը տպավորիչ լինելուց բացի, նախ պիտի ազդեցիկ լինի: Եղեռնի 100-ամյակի, իսկապես տպավորիչ հանդիսանքը կամ Քարդաշյան քույրերի տպավորիչ բարեմասնություններով հագեցած արշավանքը ոչ մի ազդեցություն չունեցան օրեցօր դատարկվող իմ քաղաքի՝ Կապանի վրա: Մնում է կրկին մխիթարվել այստեղ բացված առաջին էլեկտրոնային գրադարանով: Փաստորեն, քաղաքն արդեն երգող շատրվան ու «երգող»  գրադարան ունի, ինչպես ասում են՝ մեզ ոչինչ չի պակասում, մնում է մի կարևոր մանրամասն՝ մարդիկ չկան, ամենից շատ մարդիկ չկան:


Արթուր Կարոյան- SOAD-ի համերգը Երևանում։


Դավիթ Քյարունց- SOAD-ի համերգը Երևանում։


Շանթ Քէհյէեան -Սերժ Թանկյանի համերգը։

 

Արտակ Կոլյան-  Ինձ համար «Ավյուն և J.E.M.» խմբերի համատեղ համերգը, եթե համահայկական մասշտաբով նայեմ, ապա SOAD-ի համերգը։  SOAD-ի համերգը էկզորցիզմի ալքիմիական ակտ էր, այն քշեց բոլոր «դևերին»։


Արման Աթոյան- System of a down-ի՝ապրիլի 24-ի  համերգը։


Հովհաննես Աղաջանյան- Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումը բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին։

 

5. 2015թ-ի  մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը

 

Աշոտ Բլեյան- Ո՜ւֆ... մարդ էլ ձեզ կչարացնի՞՝ մի բան առանձնացնելով, հատկապես անընդգրկելի-անհասանելի մեդիագրի գոյության պայմաններում։ Մյուսներին հանգիստ թողնենք, քո հրապարակումներն էլ քիչ չեն. օրինակ՝ «Ղալաթը խաղաղությանը չծառայելն է, ղալաթը Թումանյան չկարդալն է»։
 

Կարեն Վարդանյան-  Հայկուհի Մինասյան. 106.5 FM:


Արամ Փախչանյան«Մեդիամաքս»-ի շարքը հայկական բանակում ծառայող աղջիկների մասին։


Արտաշես Վարդանյան-  Չկա:

 

Նարինե Մովսիսյան- Եվ չնայած ԶԼՄ-ների այս առատությանը, Հայաստանում ընդամենը երկու ազդեցիկ լրագրող կա՝ Մհեր Արշակյան  և ՎԱՐԴուհի Սիմոնյան ու ամենևին էլ պատահական չէ, որ երկուսն էլ Զանգեզուրի արմատներ ունեն:


Արթուր Կարոյան- Илья Хель "Парадокс Ферми":


Դավիթ Քյարունց- շատ քիչ եմ մեդիային հետևում․․․ PAN Photo-ի ֆոտոպատմություններն էին տպավորիչ:
 

Շանթ Քէհյէեան- Հանրային ռադիոյի HiTech հաղորդումը:

Արտակ Կոլյան- Տարվա լավագույն լրագրողական աշխատա՞նքը … դժվարանում եմ պատասխանել։

 

Արման Աթոյան- Դժվարանում եմ պատասխանել, չի տպավորվել հատուկ ինչ-որ բան։


Հովհաննես Աղաջանյան- Մհեր Արշակյան (A1+, Civilnet)։
 


6. 2015թ-ի ամենասուր հումորը

 


Աշոտ Բլեյան- Իմ նշանավոր ծիծաղը չես մոռացել... Չեմ կորցրել, բայց ավելի վատ եմ մտապահում։ Դրա փոխարեն պատմող ընկերներ ունեմ։ Զանգ ընկերոջը... Քանի որ քաղաքական անեկդոտը այո-ոչ-ի արանքում չի ամրակայվել, փոխանցեմ առօրյա, սեղանային իր պատմածը, որ բառացի փոխանցում եմ.


Մի արծիվ թռչունների մոտ գլուխ է գովում.
- Իրիկունն էնքան եմ խմել, որ ոտով եմ տուն գնացել...

 

Կարեն Վարդանյան- Արա Աբրահամյանի կուսակցություն ստեղծելու մասին ելույթը, և իր կերպարը՝ ընդհանրապես։


Արամ Փախչանյան- Անցած տարվանից ոչ մի հումոր չեմ հիշում։ Ծանր տարի էր, կատակները մոռացվեցին հոգսերի և մտահոգության ներքո։

 

Արտաշես Վարդանյան-  Մի անգամ մեկը զանգահարել էր ՄԻԿ/  Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն/ ու  ասաց՝ «Բարև Ձեզ, վինդոուսին կարելի՞ ա»։ Սկզբից մտածեցի՝ հումոր է անում, հետո պարզվեց համակարգչի օպերացիոն համակարգի «ափդեյթ» անելու վինդոուսին էր ուզում:  Ըստ նրա՝ դա հենց  «ափդեյթ» անողն էր:


Նարինե Մովսիսյան- Դաժան մրցակցություն կարող է ծավալվել  քաղաքական կրկեսի բոլոր դերակատարների միջև: Չեմ ցանկանում ևս մեկ անգամ տիրաժավորել կրկեսային այդ սուր համարները, պարտադիր չէ ապականել   մեր երեխաների դաստիարակությունն ու ճաշակը:


Արթուր Կարոյան- Ձախլիկը փողերը պահում է աջ գրպանում, աջլիկը՝ ձախում։ Իսկ նա, ով կարողացել է աշխատեցնել ուղեղի երկու կիսագնդերը՝ փողերը պահում է շվեյցարական բանկում։


Դավիթ Քյարունց- «Լուրջ մարդկային հարաբերություններում բոլոր կողմերը պետք է փոխհարաբերվեն».Գալուստ Սահակյան


Շանթ Քէհյէեան- Հումորին վերաբերող հարցերին պետք է պատասխանել առանց հումորի, շատ լուրջ. իհարկե ՝ իմ հումորները։


Արտակ Կոլյան- «Դիվադադար»֊-ի արած գրեթե ամեն ինչը։

 

Արման Աթոյան- Արման Գալստյանի հումորները ամենասուրն էին՝ հատկապես՝ ջեմով կոնֆետը, շերեփուկները, փոխնախարարի գինեկոլոգը…
 

 

Հովհաննես Աղաջանյան- Եթե էս շաբաթ էլիտար հարսանիք չլինի, մի շարք կայքերի խմբագիրներ ու երգիչներ վերջնականապես կարտագաղթեն։

 


7. .Ձմեռ պապի, ախր…  / շարունակել  տեքստը/

 


Աշոտ Բլեյան- ..ախր, մեր Դավիթ Բլեյանը, որի 4 տարին երկար ու հիմնավոր նշեցինք,  իրենից փոքր ո՛չ քույր ունի, ո՛չ եղբայր...


Կարեն Վարդանյան- …ախր, Ձմեռ պապի, ինչո՞ւ ափսոսացիր՝ Տարոնին բահ չնվիրեցիր:


Արամ Փախչանյան-… ախր, վիճակը մի բան չէ։ Ամբողջ տարի պիտի սպասես, որ մի օր էլ քեզ սպասեն։ Դրա հաջորդ օրը քո մասին մոռանում են, և մի ամբողջ տարի չեն հիշում։ Դաժան կյանք է։


Արտաշես Վարդանյան-  …ախր,  ոնց անենք, որ մարդիկ ավելի շատ գործեն, քան՝ խոսեն, ավելի շատ իրենք փորձեն մի բան իրենց շուրջը փոխել, քան դատարկ խորհուրդներ տալ:


Նարինե Մովսիսյան- Հայաստանն արդեն ոչ լեգիտիմ Ձմեռ պապ էլ ունեցավ՝ կրթության և գիտության նախարարի դեմքով, եզրակացությունները թողնում եմ…Ձմեռ պապին:


Արթուր Կարոյան- …ախր ֆեսյբուքում “black list”-ից ինձ հանի։


Դավիդ Քյարունց- …ախր, հերիք է կոդ գրես, աշխարհի էրեխեքը քեզ են սպասում։


Շանթ Քէհյէեան- ...ախր․․․ արա, մի արա։


Արտակ Կոլյան- …ախր, ինչո՞ւ եմ քո պարտականությունները ես ի կատար ածում :


Արման Աթոյան- …ախր, ինչո՞ւ մի բան չես անում, որ մեր ազգը միաբան լինի, ախր, մենք եթե միասնական լինենք, իրար օգնենք մեզնից ուժեղ ազգ չի լինի, խնդրում եմ նենց անես, որ 2016-ին մենք վերջապես իրար հարգել, սիրել, հավատալ ու վստահել կարողանանք։
Հովհաննես Աղաջանյան- …ախր, ես ինչպե՞ս ապրեմ առանց ինձ:


Գրի առավ ՎԱՐԴուհի Սիմոնյանը

Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee