2 խելահեղություն` կին և ավտոմեքենա (ֆոտոշարք)
LifestyleԱսում են` կինը ղեկին նման է աստվածուհու, քանի որ նրան տեսնելիս հետիոտները խաչակնքվում են, իսկ մյուս վարորդները՝ աղոթում: Փորձագետները հավաստիացնում են, որ կանայք բնավ էլ վատ վարորդներ չեն: Ավելին` նրանք ավելի ուշադիր, շրջահայաց, ճկուն, պատասխանատու են: Ի տարբերություն որոշ տղամարդկանց` կանայք առաջնորդվում են կենսապահպանական բնազդով: Նրանք վախենում են ոչ միայն իրենց կյանքի, այլեւ նրանց համար, ովքեր այդ պահին գտնվում են մեքենայի մեջ: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կանայք շատ ավելի քիչ են հայտնվում վթարում, քան տղամարդիկ, ընդ որում ոչ թե բացարձակ մեծությամբ, այլ հարաբերության մեջ: Մի կարևոր հանգամանք էլ կա: Կանանց վթարները հետևանքների առումով շատ ավելի մեղմ են:
Երբեմն կին վարորդները կատակում են` ասելով` կինը ղեկին նման է աստղի. նա ոչ ոքի չի տեսնում, իսկ նրան բոլորն են տեսնում: Սա մնում է կատակ, քանզի կինը և ավտոմեքենան խելահեղ երևույթներ են` իրար ներդաշնակ: Ապացույցը այս ֆոոշարքն է, որ առանձնացրել է Orer.am–ը:



















Պատրաստեց Լիանա Կարապետյանը