Հետախուզվում էր. հայտնաբերել են Երեւանի Տարոնցու փողոցում
ՀասարակությունՈստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 6-ին, ժամը 12:30-ին Երեւանի Ս.Տարոնցու փողոցի թիվ 9 շենքի մոտից բերման է ենթարկվել 1961 թվականին ծնված Սուրեն Թ.-ն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը:
Նշվում է, որ 2015 թվականի դեկտեմբերի 25-ից Սուրեն Թ.-ն հետախուզվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով առաջադրված մեղադրանքով: