Շիրակում 2016 թվականի առաջին օրերի ծնունդների մեջ գերակշռում են աղջիկները
ՀասարակությունՇիրակում 2016 թվականի առաջին օրերի ծնունդների մեջ գերակշռում են աղջիկները: Ամանորյա հինգ օրերի ընթացքում մարզում ծնվել է 59 երեխա՝ 34 աղջիկ և 25 տղա: Այս օրերին ծնունդների մեծ թիվ՝ 19 ծնունդ գրանցվել է ինչպես Գյումրու ծննդատանը, այնպես էլ Ախուրյանի մոր և մահվան առողջության կենտրոնում:
Ինչպես տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սամվել Գրիգորյանը, անցած հինգ օրերին այնքան էլ ծանրաբեռնված չի աշխատել Գյումրու շտապ բուժօգնության կայանը. գրանցվել է 112 հիպերտոնիկ կրիզի, սիրտ-անթոային 18, ջերմության 39, անգինայի 14, տրավմաների 22, բրոնխիալ ասթմայի 11,իսնուլտի 2, ինֆարկտի 5,շաքարային դիաբետի 3, թոքի քաղցկեղի 2 և մահվան 3 կանչ/առաջին հինգ օրերին գրանցվել է մահվան 28 դեպք/,ընդամենը` 231 կանչ հինգ օրում: Համեմատաբար հանգիստ է եղել նա ոստիկանությունում, գրանցվել է 25 դեպք, որից ճանապարհատրանսպորտային՝ 4, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6,դժբախտ պատահար՝ 4, թունավորման 2, հանկարծամահ՝ 3,ինքնավնասման ՝ 2 և ծեծի 1 դեպք, հետախուզման մեջ են գտնվում երեք հոգի: «Հուսադրող և լավ տվյալներով սկսելով 2016 թվականը բոլորին ցանկանում ենք առողջություն և նորանոր հաջողություններ»,-նշեց Սամվել Գրիգորյանը: