Բակո Սահակյանը մասնակցել է Զմրուխտ Գևորգյանի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը
ՀասարակությունԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 8-ին Ասկերան քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել է քաղաքի բնակչուհի Զմրուխտ Գևորգյանի 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը. տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահը կարևորել է նման միջոցառումները՝ հավելելով, որ այսուհետ էլ շարունակվելու են իրականացվել առողջապահական, սոցիալական և տնտեսական համալիր ծրագրեր՝ ուղղված քաղաքացիների կենսամակարդակի և կյանքի տևողության ցուցանիշների բարձրացմանը:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ: