Ըստ հաղորդման` ոստիկանության աշխատակիցը անցել է պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
ՀասարակությունՔաղաքացի Մերի Հ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի պաշտոնատար անձը, ծառայության բերումով տեղեկացել և տիրապետել է Մերի Հ.-ի անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններին, հրապարակել է դրանք վերջինիս հարազատների ու ծանոթների շրջանում, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել Մերի Հ.-ի իրավունքներին և օրինական շահերին. տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։
ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: