Արարատի մարզում կատարված սպանությունը բացահայտվել է
ՀասարակությունԴեկտեմբերի 30-ին, ժամը 10.30-ին, Արարատի մարզի Նորամարգ գյուղի համայնքապետից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ էր ստացվել, որ նույն գյուղի տներից մեկում մահացած մարդ կա:
Այս մասին հիշեցնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ գիշերը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել նշված գյուղի բնակիչ, 1946 թ. ծնված Վալերի Մուսայելյանի տուն, սուր կտրող-ծակող և բութ գործիքներով հարվածներ հասցրել նրան՝ պատճառելով մահ, և դիմել փախուստի:
Հունվարի 8-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ գործողությունները տվել են ցանկալի արդյունքը և սպանությունը կատարելու մեջ կասկածվող անձը՝ Նորամարգ գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Հովհաննես Թորգոմյանը, բերման է ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին:
Քննությունը շարունակվում է: