Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ
ՀասարակությունՀանրապետության տարածքում հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը, քամին կլինի հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 10-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևանում հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
