Արցախում զոհված զինծառայողին կհուղարկավորեն հայրենի Գավառ քաղաքում
ՀասարակությունԼՂՀ-ում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հունվարի 9-ին երեկոյան մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Արամայիս Ոսկանյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ հունվարի 11-ին:
Զինծառայողին կհուղարկավորեն վաղը:
2016թ. հունվարի 9-ին` ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանոււ թյան տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: