Ճապոնիայում մշակում են սմարթֆոնի սենսոր, որը քաղցկեղի առկայությունը որոշում Է մարդու շնչառությամբ
ՀասարակությունՃապոնացի մասնագետները մշակում են փոքրաչափ գերզգայուն սենսոր, որի օգնությամբ հնարավոր կլինի մարդու մոտ քաղցկեղի կամ այլ ծանր հիվանդությունների առկայությունը որոշել շնչառության միջոցով: Ինչպես նշում են տեղական ԶԼՄ-ները, նախագծին մասնակցում են ճապոնական մի քանի խոշոր ընկերություններ, ինչպես նաեւ Նյութագիտության ազգային ինստիտուտը եւ Օսակայի համալսարանը: Ենթադրվում Է, որ տվիչը գրանցելու Է այն առանձնահատուկ օրգանական միացությունները, որոնք առկա են հիվանդ մարդու կողմից արտաշնչվող օդի մեջ, տեղեկացնում Է Արմենպրեսը:
Սարքը հնարավոր կլինի հեշտությամբ միացնել սմարթֆոնին եւ ինքնուրույն անալիզներ «հանձնել». ստացված ամբողջ տեղեկատվությունը կհայտնվի Էկրանի վրա: Այսպիսով, յուրաքանչյուր ոք կկարողանա նախնական ախտորոշում անցկացնել, երբ իրեն հարմար լինի, եւ հիվանդության որեւիցե նախանշան հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել բժիշկներին: Գիտնականներն արդեն կարողացել են ստեղծել սարքի նախատիպը, սակայն դրա վերջնական մշակման համար կպահանջվի մի քանի տարի: Սենսորն անհրաժեշտ Է դարձնել հնարավորինս կոմպակտ եւ դրա հետ մեկտեղ ոչ թանկ, որպեսզի այն հասանելի լինÕ « բոլորին:
Բացի այդ, գիտնականները մտադիր են հասնել այն բանին, որ սարքը որոշի, թե հատկապես որ ներքին օրգանն Է ախտահարված ուռուցքով: Ուստի նոր սենսորը կարող Է հայտնվել 2022 թվականից ոչ շուտ: Ըստ վիճակագրական տվյալների՝ Ճապոնիայում քաղցկեղից տարեկան մահանում Է շուրջ 400 հազար մարդ: Ճապոնացի բժիշկները խիստ անհանգստացած են այն բանից, որ իրենց հայրենակիցները հազվադեպ են հանձնում այդ հիվանդության հետ կապված անալիզը:
Ուռուցքաբանների կարծիքով՝ հենց վաղ ախտորոշումն Է հիվանդության հաջող բուժման գլխավոր գործոնը: Առօրյա ինքնուրույն օգտագործման համար բոլորին հասանելի սարքը պետք Է լուծի այս խնդիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: