Ալեքսան Հարությունյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Չիլիում
ՀասարակությունՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 12-ի հրամանագրով` Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Չիլիում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նախագահի հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանին, համատեղության կարգով, նշանակել Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես)»: