Հայաստանն այս տարի կնախագահի Eurօcontrol-ի մշտական հանձնաժողովում
ՀասարակությունՀայաստանը 2016թ. նախագահելու է Եվրոպական աերոնավիգացիայի անվտանգության գործակալության (Eurocontrol) կազմակերպության մշտական հանձնաժողովում: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում շրջայցից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Eurocontrol-ի գլխավոր տնօրեն Ֆրանկ Բրենները: «Մշտական հանձնաժողովի նախագահությունը վարելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ նշեց Բրենները:
Նա կարծիք հայտնեց, որ այդ ընթացքում հնարավոր կլինի կազմակերպել սերտ համագործակցություն՝ ընդհանուր խնդիրներին լուծում գտնելու հարցում:
Աերոնավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպությունը համաեվրոպական կառույց է, որի գործունեության նպատակը օդային երթևեկության սպասարկման միասնական եվրոպական համակարգն է: Կազմակերպությունն իրականացնում է աերոնավիգացիայի բնագավառի տեխնիկական զարգացման, օդային երթևեկության կառավարման գործընթացների և թռիչքների անվտանգության հարցերին առնչվող միջոցառումների համալիր եվրոպական ծրագրի մշակումը և անդամ երկրներում դրա ներդրման աշխատանքների համակարգումը: Հայաստանը կազմակերպությանն անդամակցում է 2006 թվականից: