Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան
ՀասարակությունՆախնական տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թվում հայեր չկան: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հզոր պայթյուն է որոտացել Ստամբուլի կենտրոնական հատվածում գտնվող Սուլթանհամեդ հրապարակի մերձակայում, Ստամբուլից տեղեկացնում է NTV հեռուստակայանի սեփական թղթակիցը: Պայթյունի հետևանքով կան զոհեր, նրանց թիվը դեռ անհայտ է: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհերի թվում կան գերմանացի զբոսաշրջիկներ: NTV-ի տեղեկացմամբ՝ պայթյունը որոտացել է տրամվայի կանգառի մոտակայքում, սակայն դրա պատճառը դեռևս հայտնի չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ այն իրականացրել է մահապարտ- ահաբեկիչը: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով շտապօգնության մեքենաներ, իսկ տարածքը շրջապատված է տեղի ոստիկանական ուժերի կողմից: