Գրիպով հոսպիտալացվածներից 7-րդ մարդն է մահացել հիվանդանոցում
ՀասարակությունՍուր շնչառական վարակների կանխարգելիչ և բուժական լայնածավալ աշխատանքները շարունակվում են։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հունվարի 11-ին նախարարությունում կազմակերպված ասուլիսի ժամանակ հնչեցված ցուցանիշներում առկա է բարելավում։
Հունվարի 12-ի առավոտյան` ժամը 10-ի դրությամբ, նվազել է թոքաբորբով, այդ թվում` հղի հիվանդների թիվը։ Իջել է նաև վերակենդանացման բաժանմուքներում բուժվողների ցուցանիշը։ Առայժմ նույնն է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակը երեխաների շրջանում։
Արձանագրվել է մահվան դեպք։ Ախտորոշումը և այլ մանրմասները կճշտվեն փորձաքննության արդյունքում: