Կապույտ երանգներով ձմեռ (լուսանկարներ)
LifestyleԿապույտը աշխարհում ամենասիրված գույնն է:17 երկրներում կատարված հարցումներից պարզ է դարձել, որ աշխարհում բնակվող մարդկան 40% գտնում է, որ իր սիրած գույնը կապույտն է: Եթե ցանկանում եք վստահություն ներշնչել, հագեք կապույտ զգեստ: Այն ոչ միայն վստահություն է ներշնչում, այլեւ հարգանք ձեր անձի նկատմամբ, ինչպես նաեւ ընդգծում է ձեր բարձր սոցիալական կարգավիճակը, ցույց է տալիս մյուսներին, որ դուք հակված եք կայունության: Ջրի եւ սառույցի կապույտը հանգստացնում է սառեցնելով: Զարկերակի հաճախականությունը դառնում է ավելի ցածր: Եթե ցանկանում եք մղել աշխատակիցներին արդյունավետ գործունեության, գրասենյակի պատերը երկնագույն ներկեք: Սա օգնում է արդյունավետ պարապմունք անցկացնել նաեւ ծանրորդներին: Ապացուցված է, որ երկնագույն պատերով սենյակներում մարզիկների արդյունքները մեծանում են: Կապուտ հագուստը սպիկ մռան հետ շատ է սազում: Դե, եթե հաշվի առնենք, որ այն այս տարվա թրենդային գույներից է, ապա կշտապենք ձեռք բերել կապույտ երանգով մի զգեստ, վերարկու կամ աքսեսուար: Արքայական կապույտը հրաշալի ընտրություն կլինի:
Orer.am-ը ներկայացնում է նորաձև ֆոտոշարք:


































