Հայ առաքելական եկեղեցին Սաղմոսավանում կառուցելու է մշակույթի կենտրոն
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքում գտնվող 0.508 հա պետական սեփականության հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության հողամասից 0.4 հա հողամասը` սեփականության իրավունքով անհատույց կտրամադրվի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` Սաղմոսավանում մշակույթի կենտրոն կառուցելու նպատակով:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:
«ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված տարածքը չի օգտագործվում, համայնքը մշակույթի կենտրոն չունի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին պատարաստակամություն է հայտնել ՀՀ Արագածոտնի մարզի Սաղմոսավան համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.508 հա (ծածկագիր 0007-0146) հողամասից 0.4 հա տարածքը եկեղեցուն հանձնելու դեպքում կառուցել մշակույթի կենտրոն»,- նշված է հիմնավորման մեջ: