Արմեն Երիցյանը նոր նշանակումներ է կատարել
ՀասարակությունՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով հունվարի 13-ին նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ: Նշանակումները կատարվել են ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, Երևանի փրկարարական վարչությունում, ինչպես նաև Կոտայքի և Շիրակի մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներում: