Բժիշկներն առաջին համապիտանի պատվաստանյութն են ստեղծել Էբոլա տենդի վիրուսի դեմ
ՀասարակությունԱմերիկացի մոլեկուլյար կենսաբաններն ու բժիշկները հայտարարել են Էբոլա տենդի դեմ առաջին բազմանպատակային պատվաստանյութի հաջող փորձարկման մասին, պատվաստանյութ, որը կարող Է չեզոքացնել այդ վիրուսի երկու ամենավտանգավոր հիմնամանրԷները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Scientific Repo rts. հանդեսում հրապարակված հոդվածում:
«Համապիտանի իմունոթերապիան, որն աշխատում Է Էբոլա վիրուսի տարբեր հիմնամանրԷների դեմ, լուրջ բեկում կդառնա մեզ համար, քանի որ այժմ չենք կարող կանխատեսել, թե պաթոգենի հինգ հիմնամանրԷներից որը կառաջացնի հաջորդ համաճարակը: Բացի այդ, այս պատվաստանյութը կարելի Է կանխարգելիչ նպատակներով օգտագործել այն բժիշկների պաշտպանության համար, որոնք աշխատում են Էբոլայով հիվանդների հետ»,-հայտարարել Է Ջոնաթան Լայը Իեշիվից՝ Նյու Յորքի (ԱՄՆ) համալսարանից:
Լայը եւ նրա գործընկերներն արդեն մի քանի տարի աշխատում են Էբոլայի դեմ տարբեր պատվաստանյութեր ստանալու համար, որոնք կարող են մարդուն պաշտպանել այդ հիվանդությամբ վարակվելուց եւ նվազագույնի հասցնել մահվան հավանականությունը, եթե դա, այնուամենայնիվ, տեղի Է ունեցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: