Սեւան ՔԿՀ-ում հայտնաբերվել է դատապարտյալի դի
Հասարակություն«Սևան» քրեակատարողական հիմնարկում 2015թ. դեկտեմբերի 25-ին հայտնաբերվել է դատապարտյալ Աշոտ Բեգոյանի դին:
ԱՆ ՔԿՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոռ Ղլեչյանը, հաստատելով տեղեկությունն, ասաց, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, եւ գործը գտնվու մ է նախաքննության փուլում:
21-ամյա դատապարտյալի դին հայտնաբերել են կախված վիճակում: