Տաջիկստանում կարգելվի նորածիններին կոչել օտարերկրյա անուններով
ՀասարակությունՏաջիկստանի խորհրդարանը միաձայն ընդունել է Կառավարության ներկայացրած օրինագիծը, համաձայն որի կարգավորվում է երկրում նորածինների անվանակոչության հարցը:
Ինչպես հաղորդում է BBC-ն, պատգամավորները քաղաքացիներին կոչ են արել նորածիններին տալ այնպիսի անուններ, որոնք կհամապատասխանեն երկրի ավանդույթներին եւ տաջիկ ժողովրդի բարքերին:
Միաժամանակ պատգամավորներն իրենց ելույթներում կոչ են արել խուսափել օտարամոլ եւ տաջիկ մշակույթին ոչ հարիր անուններ ընտրելուց: Նրանք նաեւ կոչ են արել քաղաքացիներին, հրաժարվել ուզբեկական եւ արաբական անուններ ընտրելուց: Երկրի արդարադատության նախարար Ռուստամ Շոխմուրդը հայտարարել է, որ արգելվում է ծնողներին նորածինների համար այնպիսի անուններ ընտրել, որոնք կարող են վիրավորել մարդու պատիվն ու արժանապատվությունը: Երկրի կառավարությանն առընթեր լեզվի եւ տերմինաբանության հանձնաժոովին եւ ԳԱԱ-ին հանձնարարվել է տաջիկական անունների ռեեստր կազ մել: