Ուսումնական արձակուրդները երկարաձգվում են ևս մեկ շաբաթով
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստում առաջարկեց նախադրպոցական և դպրոցական արձակուրդները երկարաձգել ևս մեկ շաբաթով: Նախարարը նշեց, որ համաճարակաբանական իրավիճակով պայմանավորված և հաշվի առնելով, որ սուր շնչառական հիվանդություններով հոսպիտալացված մարդկանց շուրջ 80 տոկոսը երեխաներ են, ուստի առաջարկվում է արձակուրդները երկարաձգել:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ կարգավորել այդ հարցը:
Հայաստանում մեկ անգամ արդեն նախադպրոցական, հանրակրթական հաստատություններում դասերը հետաձգվել են. նախատեսվում էր, որ հունվարի 11-ի փոխարեն դրանք կբացվեն հունվարի 18-ին: ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով, փաստորեն, ուսումնական պրոցեսը կվերականգնվի հունվարի 25-ին: