ԿԳ նախարարը ոչ պետական ուսումնական հաստատություններին ևս առաջարկում է երկարաձգել արձակուրդները
ՀասարակությունՈւսումնական արձակուրդները մեկ շաբաթով երկարաձգելու որոշումը չի տարածվում բուհերի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման մեջ նշել է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի միջնորդությունը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականը՝ հայտնում եմ, որ հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում արձակուրդները կերկարացվեն: Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից։
Տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող, ինչպես նաև ոչ պետական հաստատություններին առաջարկում եմ առաջնորդվել նույն աշխատակարգով։
Սույն որոշումը չի տարածվում բուհերի վրա։
Տեղեկացնեմ նաև, որ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ուսումնական տարվա ավարտը»։