Oversize սվիտերներ` սեզոնի թրենդ (լուսանկարներ)
LifestyleOversize հագուստն արդեն որերորդ սեզոնն է, որ նորաձև է: Լայնարձակ հագուստն արդիական է մնում և այս սեզոնին: Հսկայական ուսերով վերարկուներ, պիջակներ, լայն տաբատներ և հատկապես` սվիտերներ: Միայն թե հիշեք, որ մի կերպարում չի կարելի ունենալ մեկից ավել oversize հագուստ: Սակայն չմոռանանք անգլիացի հետազոտողները հայտնել են, որ մարդու մարմնի չափսերին չհամապատասխանող, մեծ հագուստը կարող է դառնալ դեպրեսիայի պատճառ: Մասնագետների անցկացրած հարցումներից պարզվել է, որ յուրաքանչյուր երրորդ անհատ իրեն շատ վատ է զգում այն դեպքում, երբ հատկապես ջինսը, պիջակը եւ ամենօրյա հագուստն իրենց չափսերից մեկ կամ մի քանի անգամ մեծ են լինում:
Oversize սվիտերները իսկապես հարմարավետ են. կարելի է հետևել սեզոնին թրենդին և զգեստապահարանում ունենալ գոնե մեկ լայնարձակ սվիտեր: Orer.am-ը ներկայացնում է, թե որքան թրենդային տեսք ունեն դրանք:
























