Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպք
ՀասարակությունՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 13-14-ին հանրապետությունում արձանագրված նարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքերը բացահայտվել են։ Բացահայտվել է գողության 7, խարդախության 3 և կավատության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։