Երևան, 05.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել Կարապետյան Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր Կամենդատյան Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան Ինչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականություն Բաքուն փաստացի հասկացնում է, որ դժգnհ է Փաշինյանի կողմից պարտավորությունների կատարման ընթացքից․ Սուրեն Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից


Մի՛ խաբեք ինքներդ ձեզ...

Երբ իշխանությունները փորձում էին ամեն կերպ«թոզ փչել» հանրության աչքերին ու համոզել բոլորիս, թե 2015-ը մենք փակում ենք թեկուզ չնչին, բայց, այնուամենայնիվ, տնտեսական որոշակի աճով, որպես փաստարկ, ի թիվս այլ ցուցանիշների, բերում էին այն փաստը, համաձայն որի՝ 2015թ-ի 11 ամսվա ընթացքում հայկական բանկերում ներդրված ավանդների ծավալներն աճել են ավելի քան 125 մլրդ դրամով:

Համաձայնե՛ք՝ վատ ցուցանիշ չէ, բայց պետք է ասենք, որ սույն ցուցանիշը շահարկողները հաճախ մոռանում էին նշել մեկ այլ կարևոր հանգամանք ևս. այդ ամենին զուգահեռ՝ բանկերը նվազեցրել են տրամադրված վարկերի ծավալը՝ 88 մլրդ դրամով, ինչը խոսում է բանկային համակարգում տեղ գտած որոշ անցանկալի զարգացումների մասին. բանկերը հայտնվել են ռիսկային գոտում: Ոմանք այն կարծիքին են, թե բանկերում ավանդների ծավալների մեծացումը կարող է վկայել այն մասին, որ հայաստանցիներս, հատկապես 2015-ին, սկսել ենք ավելի լավ ապրել, քան դա անում էինք, ասենք, 2014-ին, ինչը, իհարկե, խնդրին մակերեսորեն տիրապետելու արդյունք կարելի է համարել, քանի որ, համաձայնե՛ք, որ Հայաստանի խնդիրն ավելի շատ ոչ թե այն է, որ երկրում, առհասարակ, փող չկա, այլ այն, որ դրամական միջոցները գտնվում են խիստ սահմանափակ թվով մարդկանց ձեռքերում, ինչն ի սկզբանե բացառում է այնպիսի կարևորագույն երևույթ, ինչպիսին եկամուտների հավասարաչափ բաշխումն է, որը, համաձայնե՛ք, մեր պետությունն այդպես էլ չի կարողանում պատշաճ կերպով իրականացնել: Պարզ լեզվով ասած՝ այս ցուցանիշը կարող է խոսել ընդամենը մեկ բանի մասին. Հայաստանի հասարակության ներսում ընթանում է սոցիալական խիստ բևեռացում, ինչը նշանակում է, որհարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները շարունակում են իրենց գահավիժումը դեպի սոցիալական անդունդ: Խնդրում եմ, ասե՛ք, թե միջին վիճակագրական քաղաքացու համար մի՞թե միևնույնը չէ, թե, ասենք, իր հարուստ հարևանն այս անգամ որքան փող է գցելու բանկ այն պարագայում, երբ նույն այդ միջին վիճակագրական հայը մի կերպ է կարողանում կերակրել սեփական ընտանիքը: 

Մի կարևոր հանգամանք ևս կցանկանայինք ընդգծել, որն աչքաթող չեն անում նաև որոշ տնտեսագետներ: Այս ամենը կարող է վկայել այն բանի մասին նաև, որ մեր շատ ունևոր քաղաքացիներ, իրենց դրամական միջոցները գցելով զանազան բանկեր, փաստացի անվստահություն են հայտնումպատասխանատուների կողմից հնչեցվող այն հավաստիացումներին, թե պետությունն անում է ամեն բան՝բարելավելու բիզնես մթնոլորտը Հայաստանում. համաձայնե՛ք, որ ձեռքի տակ եղած ազատ դրամական միջոցները տնօրինելու լավագույն ճանապարհը ոչ թե դրանք, պայմանական ասած, սառեցնելն է զանազան դրամատներում, այլ գործի մեջ դնելը, դրանք շրջանառելը, ինչը մի քանի անգամ ավելի շահեկան կարող է լինել, քան բանկային չնչին տոկոսների ստացումը:

Այնպես որ՝ խորհուրդ կտայինք մեր գլուխգովաններին՝ նախքան դատարկ տեղը պարծենալն ու տնտեսության չեղած առաջընթացն իբր մատնանշող կասկածելի ցուցանիշներ հրապարակելը, ձեռքերը դնեին իրենց խղճին ու հարց տային իրենք իրենց՝ լա՛վ, ո՞ւմ ենք խաբում, մի՞թե ոչ ինքներս մեզ ու եթե, այնուամենայնիվ, ստում ենք, ապա ինչի՞ն ենք ցանկանում դրանով հասնել: Չնայած ձեզանից ոմանք հիմա կարող են ասել՝ ո՞ւր է նրանց խիղճ, որ մի հատ էլ ձեռքերը դնեն վրան… Միանգամայն ճիշտ հարցադրում է, այնպես չէ՞:

Դավիթ Բաբանով

Ավտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել Ուկրաինա