Երևանի Աբովյան փողոցում Ford Mustang-ը տապալել է էլեկտրասյունը. կա տուժած (լուսանկարներ). shamshyan.com
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Այսօր` հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ, 21-ամյա Մեսրոպ Խաչատրյանը իր վարած Ford Mustang մակնիշի 444 MM 44 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի արդյունքում էլեկտրասյունը տապալվել է, իսկ մեքենան մասամբ հայտնվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն:
Շարունակությունը` այստեղ: