Ճապոնացի գիտնականներին հաջողվել է կենդանացնել 30 տարի առաջ սառած կենդանուն
ՀասարակությունՃապոնիայի ազգային ինստիտուտի գիտնականները կենդանացրել են շուրջ 30 տարի առաջ սառած կենդանուն: «Ջրարջ» անվանումը ստացած կենդանուն հայտնաբերել են 1983 թվականին, Անտարկտիդայում: Այն ժամանակ գիտնականները որոշել են գիտափորձ կատարել եւ -20 աստիճան ջերմաստիճանում սառեցրել են ջրարջին: Կենդանին 30 տարի այդ վիճակում է գտնվել:
Գիտնականների մի շարք հետազոտություններ են անցկացրել, ներկայում ուսումնասիրում են սառեցման ճանապարհով ջրարջերի ապրելու հնարավորությունը: Կենսաբաններին, մասնավորապես, հետաքրքրում է հարցը, թե ինչպես է ԴՆԹ-ն պայքարում ուժեղ սառչելու պայմաններում առաջացած վնասվածքների դեմ:
Ըստ Planet Today-ի, գիտնականներն այս կենդանուն ինքնատիպ են համարում, քանի որ այն կարող է երկար ժամանակ ապրել էքստրեմալ պայմաններում: Այս կենդանու մարմնի երկարությունը 1 մմ է, իսկ տեղաշարժման արագությունը՝ 60 վայրկյանում 2-3 մմ:
Սակայն սառեցված պայմաններում ապրելու ռեկորդակիրը կլոր որդերն են: Դրանք 39 տարի շարունակ սառած են եղել, ինչից հետո գիտնականներին հաջողվել է վերականգնել նրանց կենսական գործառույթները: